1857 թ. թանգարանի նյութերը համալրվում են Երևանի նահանգից հայտնաբերված 349 արծաթե հին դրամներով __62 :
1859 թ. Ֆ. Բայերնը հնագիտական գտածոներ, ինչպես նաև մի օրորոց (Արարատից էր բերված) է հանձնել թանգարանին __63 : Նյութերի հիմնական մասը բերված էր «Ռեդկին-ճամբար» (“Редкинъ-лагерь”) հնավայրից, որը գտնվում էր Աղստև գետի հովտում՝ Դիլիջանի մերձակայքում __64 :
Նույն թվականին Ֆ. Բայերնը հետազոտել է նաև Դիլիջանի դամբարանից ոչ հեռու՝ լեռներում գտնող «Գոմեշ» անվամբ քարայրը. կավե գտածոն հանձնվել է թանգարան __65 :
1871 թ. հնագետ Ա. Երիցյանցի ջանքերով թանգարանին են հանձնվել Լոռուց հայտնաբերված մի շարք գտածոներ __66 :
1874 թ. Գ. Ռադդեի անձնական ծախսով Հին Ջուղայից գնվել և թանգարան են փոխադրվել մոտ 10 խաչքարեր ու տապանաքարեր __67 : Ռադդեն Թիֆլիս է փոխադրել նաև Սևանա լճափից գտնված մի սեպագիր արձանագրություն __68 : Կարսի մարզի չերքեզաբնակ Վերին Սարիղամիշ գյուղի մոտից գտնված մեկ սեպագիր արձանագրություն էլ Թիֆլիս է փոխադրել Ա. Երիցյանը __69 :
1880 թ. թանգարանին հնագիտական գտածոներ են հանձնվել Ալեքսանդրապոլից __70 :
Գեներալ-լեյտենանտ Վ. Ա. Կոմարովի ջանքերով թանգարանին հանձնվել են Սարիղամիշից հայտնաբերված սեպագիր արձանագրությունները __71 :
Գ. Ռադդեի ջանքերով թանգարան են հասցվել հնություններ Կողբից և Նախիջևանից __72 :
Լունդեկվիստը թանգարանին է հանձնել Կիլիկյան Տավրոսից հայտնաբերված գտածոներ __73 :
Արծրունին թանգարանին է փոխանցել Նոր-Բայազետից գտնված սեպագիր արձանագրությունը, իսկ Վալուևը՝ նյութեր Օլթիից __74:
1879 թ. Ա. Ուվարովը, Պ. Ուվարովան և Ա. Երիցյանը պեղել են Արմավիրի տարածքից 3 դամբարան և հնագիտական 53 գտածոները հանձնել թանգարանին __75 :
1880 թ. Ա. Ուվարովը Աշտարակ և Օշական գյուղերի միջև՝ «Արևի տափաստան» կոչվող տարածքում պեղել է 10 դամբարան, որոնցից միայն մեկի գտածոներն են փոխադրվել և պահպանվել Կովկասյան թանգարանում __76 :
1892-1894 թթ. Ելիզավետպոլի արական գիմնազիայի ուսուցիչ Է. Ռյոսլերը պեղումներ է իրականացրել Շուշիի (Ասկերանի շրջ., գ. Խոջալու) ու Ջվանշիրի գավառներում (Մարտակերտի շրջ., գ. Առաջաձոր). հայտնաբերված հնագիտական 50 միավոր գտածոները հանձնել են թանգարան __77 :
1896 թ. գնդապետ Պ. Վ. Չարկովսկին առաջինն է, որ պեղումներ է կատարել Երևանի խանության Թազաքենդի (Կարմիր բերդը՝ Կոտայքի մարզի Նաիրիի ենթաշրջանի Զովունի գյուղի մոտ) միջին բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանների մի քանի դամբարանները և հնագիտական 65 միավոր գտածո հանձնել թանգարանին __78 :
Եղիազարյանցը թանգարանին է հանձնել Երևանի նահանգի Շոռ գյուղից հայտնաբերած հնագիտական 3 __79 , Հովակիմյանցը՝ Երևանի նահանգից հայտնաբերած 1580, իսկ Շուլցը՝ Ելիզավետպոլի նահանգից հայտնաբերած բրոնզե 6 գտածոներ __81 :
Թանգարանին են հանձնվել նաև Աննենֆելդ գյուղից (Շամխորի շրջան) հայտնաբերված պղնձե և բրոնզե իրեր __82 :
Խարիտոնովը Զագլիկ (Փիբ) գյուղի (Դաշկեսանի շրջան) շիբի հանքերը մշակելու ժամանակ
հայտնաբերված հնագիտական գտածոները հանձնել է Կովկասյան թանգարանին __83 :
Կովկասյան թանգարանին են հանձնվել Հայաստանի տարբեր հնավայրերում Ն. Մառի իրականացրած պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները (ցավոք, նշված չեն հնավայրերի անունները) __84 :
ԺԹ դարավերջին Կարսի մարզի Կաղզվանի գավառի (օկրուգի) Մեջիթլի գյուղից 5 վերստ հեռավորության վրա՝ Սողանլու լեռնաշղթայի արևելյան լանջին՝ Սարիղամիշից Քարաքուրդ տանող ճանապարհի շինարարության ժամանակ հայտնաբերվել է դամբարան, որի հնագիտական աղքատիկ նյութերն ինժեներ Զեզեմանը փոխանցել է թանգարան __85 :
Տեկոր գյուղում Պոլյակովի իրականացրած պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները հանձնվել են թանգարանին __86 :
1893 թ. հնագետ Բելքին հաջողվում է վերծանել թանգարանում պահվող Սարիղամիշից բերված սեպագիր արձանագրությունը __87 :
1897 թ. Կայսերական հնագիտական հանձնաժողովը թանգարանին է նվիրել Հայաստանի տարածքում հայտնաբերված հնագիտական իրեր, իսկ Ֆ. Կավրայսկին՝ Սևանա և Չըլդր լճերի առափնյա քարերի նմուշներ, Ա. Շելկովնիկովը՝ Ջվանշիրի գավառից հնագիտական գտածոներ, Կարսի երկաթուղագծի կառուցման աշխատանքների պատասխանատուից՝ Խրամ գետի մոտ՝ Էմիր գյուղի մերձակայքում հայտնաբերված սուրը __88 :
1905-1906 թթ. Սևանա լճի հարավային ափերի մոտ կատարած պեղումների արդյունքում
հայտնաբերված մի շարք բրոնզե իրեր, որոնք համարվել էին ուրարտական մշակույթի նմուշներ, Ե. Լալայանը հանձնել էր Կովկասյան թանգարանին __89 :
1914 թ. կապիտան Պ. Ֆ. Պետրովը Սուրմալու գավառի Մալաքլու գյուղի մոտ (Իգդիրից 8 վերստ հեռու) պեղել էր 13 դամբարան և թանգարան հանձնել հայտնաբերած հնագիտական 159 միավոր գտածոները __90 :
Նույն թվականին թանգարանի հանձնարարականով նկարիչ Ն. Վ. Կելչևսկին կազմել էր Արաքսի ձախ ափին՝ Ջուղայից արևմուտք՝ հին կամրջի դիմաց գտնվող «Գյուլիստան» կոչվող հնավայրի հատակագիծն ու լուսանկարել այն: Թանգարանին էր հանձնվել 13 լուսանկարների ապակյա նեգատիվները __91 : Նույն թվականին Ս. Տեր-Ավետիսյանը պեղում է Ձեգամի (Զակամ) մոտ գտնվող «Ղարաուլ-դաղ» բլրի դամբարանները և բացահայտում 3 կարգի թաղումներ: Գտածոները փոխադրվում են թանգարան __92 : Ս. Տեր-Ավետիսյանը պեղում է նաև Օրդուբադի տեղամասի «Խարաբա-Գիլան» անվամբ հայտնի հնավայրը, որը, ինչպես պարզվում է, քաղաքատեղի էր __93 :
Նույն թվականի աշնանը Ս. Տեր-Ավետիսյանը նկարիչ Ն. Վ. Կելչևսկու հետ ուսումնասիրում է Չըլդր գավառի Դաշ-քյորփի գյուղի մոտ գտնվող սեպագիր արձանագրությունը: Պատրաստվում է վերջինիս էստամպն ու լուսանկարը __94 :
Նույն ժամանակ Ա. Վրույրը թանգարանին է հանձնում Անիում կատարած 50 լուսանկարների ապակե նեգատիվները __95 :
1915 թ. նոյեմբերի 15-ից մինչև հունվարի վերջը հնությունների ուսումնասիրության առաջադրանքով Վանի շրջան է մեկնել (Ջուլֆա-Խոյ-Սարայ-Վան երթուղով) թանգարանի ավագ վերահսկիչ Ս. Տեր-Ավետիսյանը __96 :
Նրան ուղեկցել է նաև կաթողիկոսի պատվիրակը: Ճամփորդության ընթացքում Ս. Տեր-Ավետիսյանը հետազոտել է Վանի միջնաբերդը, Վարագի, Աղթամարի, Լիմի, Կտուցի վանքերը, հավաքել է շուրջ 1000 հայերեն և մի քանի տասնյակ արաբերեն, թուրքերեն ձեռագրեր, կատարել է բազմաթիվ հուշարձանների չափագրումներ և լուսանկարահանումներ __97 :
1916 թ. ամռանը ուսումնասիրություններ էին կատարվել Վանում: Մասնավորապես հետազոտվել էր Վանի բերդի պարիսպների ներսում գտնվող քարանձավը __98 :
1916 թ. Սմբատ Տեր-Ավետիսյանը Բիթլիսում հայտնաբերում է Մշո Առաքելոց վանքի դուռը և հանձնում թանգարանին __99 :
Թանգարանում են պահվել Ախալցխայից, Շամախիից և Շուշիից բերված պղնձե ամաններ, ինչպես նաև արծնապատ արծաթե իրեր Շուշիից, կնոջ կրծքազարդեր՝ Նուխիից, մետաքսե ջեջիմների հարուստ ընտրանի՝ Ղարաբաղից, Երևանի մզկիթից՝ ջնարակած աղյուսներ:
Թանգարանի ֆոնդերը լրացվում և հարստացվում էին մեծ արագությամբ: Հայտնի է, որ եթե 1881 թ. թանգարանն ունեցել է 28.000 ցուցանմուշ, ապա 1908 թ. հավաքածուն կազմել է 180.000 __100 :