ՀԱՅԿԱԿԱՆ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԻՄՆԱԴՐԱՄ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ՀՃՈՒ ԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ՋԱՎԱԽՔ
ԹԱՔՑՆԵԼ ՆԿԱՐԸ
ՋԱՎԱԽՔ

Ալաստան

ԱԼԱՍՏԱՆ. գյուղի տեսքը հյուսիսից

Տեղադրություն. գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 16 կմ հյուսիս-արևմուտք, ծ. մ. 1700-1720 մ բարձրությամբ հարավարևելահայաց լեռան ստորոտի մեղմաթեք փեշին, ջրառատ վայրում:

Պատմություն. 1595 թ. Ներքին Ալաստան անվամբ հայտնի գյուղն ունեցել է 7 տուն բնակիչ, և հարկվել 10.999 ակչե __1 : Ամայացել և ավերվել է ԺԸ դարում:

Բնակչություն. ներկայիս բնակիչների նախնիները 1929-1830 թթ. փոխադրվել են Կարնո Արծաթի __2 և Թվանջ __3 գյուղերից: Ալաստանաբնակ ազավրեթցի Դարբինյանները ծագում են Ղարակեպակ գյուղից:

Վիճակագրություն. տարբեր տարիներին Ալաս­տա­նի բնակչության թվաքանակն արտացոլող մեզ հա­սու վի­ճա­կագ­րական տվյալ­նե­րը սա­կա­վա­թիվ են: Դրանց հա­մադ­րու­մը ներ­կա­յաց­նում է հետևյալ պատ­­կե­րը.

 

տարեթիվ         տուն       արական      իգական      միասին

1870 __4                95               470                 473                   943

1883 __5                                                           1306

1885 __6                                                           1226

1886 __7                                                           1334

1908 __8               260                                     1771

1912 __9                                                           2264

1914 __10                                                         2355

1915 __11                                                         2174

1916 __12                                                         2192

1968 __13                                                         2125

1987 __14           360                                       1380

Երկրորդ աշխարհամարտին մասնակցած 296 ալաստանցիներից 137-ը զոհվել է __15 :

Տնտեսություն. հայտնի է, որ 1870 թ. գյուղում գործել է 7 ջրաղաց __16 :

Դպրոց. 1870 թ. մի տեղեկագրի համաձայն` Ալաստանում գործել է 2 դպրոց՝ պետական և ծխական __17 : Ծխական դպրոցը տեղակայված է եղել հին եկեղեցում, որը տեղացիներին առ այսօր հայտնի է որպես վարժատուն:

Եկեղեցի. թվագրվում է Ժ-ԺԱ դարերով: Ամենայն հավանականությամբ, ի սկզբանե բյուզանդածես եկեղեցի է եղել, բայց 1830-ականներին հայաթափ գյուղատեղիում հաստատված հայ-կաթոլիկներն այն նորոգել և օծել են որպես հայ-կաթոլիկ եկեղեցի, որը շուրջ քառորդ դար գործել է իբրև ծխական: 1856 թ. __18 , երբ դրանից քիչ արևմուտք հիմնվում է նոր և ավելի ընդարձակ եկեղեցի, հնի փայտե ծածկը մասամբ քանդում են. «...զեկեղեցին Ալաստանու քայքայեալ են հայ կաթոլիկք և զնիւթեղէնսն ի գործ եդեալ ի վերայ շինութեան նոր եկեղեցւոյ իւրեանց...» __19 :

Եկեղեցին այժմ էլ կանգուն է, միայն քայքայված է տանիքը: Որմերը հարուստ են վաղ միջնադարին բնորոշ հավասարաթև խաչաքանդակներով: Կառուցված է սրբատաշ քարով: Արտաքին չափերն են՝ 11,5 x 6,56 մ:

ԱԼԱՍՏԱՆ. հին եկեղեցու տեսքը հարավից
ԱԼԱՍՏԱՆ. հին եկեղեցու տեսքը հարավ-արևմուտքից
ԱԼԱՍՏԱՆ. հին եկեղեցու հարավային ճակատից բացված միակ մուտքը
ԱԼԱՍՏԱՆ. հին եկեղեցու հատակագիծը

1. Եկեղեցու արևելյան ճակատին, լուսամուտի երկու կողմերում պահպանվել է վրաց մեսրոպատառ դժվարընթեռնելի երկու արձանագրություն.

ესე მე ნო|შელმან | დავდე | ქვაჲ

Թարգմ. Այս ես Նոշելս դրեցի քարը:

Հրատ. Brosset M., Mélanges asiatiques. II, էջ 342։ Ростомов И., նշվ. աշխ., էջ 31։ ცისკარიშვილი, ვ. նշվ. աշխ., էջ 123: ბერძენიშვილი ნ., նշվ. աշխ., էջ 158: სილოგავა ვ., მრა­ვალ­თა­ვი, ვიი, էջ 171: “ჯავახეთი. ისტორიულ-ხუროთ­მოძღვრული გზამკვლევი”, էջ 71:

Ծանոթ. Ն. Բերձենիշվիլին գտնում է, որ վիմագիրը կերտվել է ԺԳ դ-ից վաղ ընկած շրջանում: Վ. Սիլոգավան այն թվագրում է Ժ-ԺԱ դարերով:

ესე მე დ(ა)ჩ(ი)მ დ(ავ)ს(უ)ი | საოლისძემან.

Թարգմ. Այս ես Դաչիմ Սաուլի որդիս տեղադրեցի:

Հրատ. Brosset M., Mélanges asiatiques. II, էջ 343: Ростомов И., նշվ. աշխ., էջ 31։ ცისკარიშვილი ვ., նշվ. աշխ., էջ 123։ ბერ­ძე­ნიშვილი ნ., նշվ. աշխ., էջ 158: სილოგავა ვ., მრა­ვალ­თა­ვი, ვიი, էջ 171:

Ծանոթ. Ն. Բերձենիշվիլին գտնում է, որ վիմագիրը կերտվել է ԺԳ դ-ից վաղ ընկած շրջանում: Վ. Սիլոգավան այն թվագրում է Ժ-ԺԱ դարերով:

ԱԼԱՍՏԱՆ. մանրամաս հին եկեղեցուց
ԱԼԱՍՏԱՆ. մանրամաս հին եկեղեցուց
ԱԼԱՍՏԱՆ. մանրամաս հին եկեղեցուց
ԱԼԱՍՏԱՆ. մանրամաս հին եկեղեցուց

Սբ. Աստվածամոր եկեղեցի. հայ-կաթոլիկ Սբ. Աստվածամոր եկեղեցին փոքր-ինչ արևմուտք է գյուղամիջի հին եկեղեցուց: Հիմնվել է 1856 թ. «...ժողովրդապետական քարաշէն եկեղեցի յանուն Վերափոխման ամենասուրբ Կուսին Մարիամու, 1856 ամին, ծախիւք ծխականաց» __20 , որը վերակառուցվել է 1863 __21 և 1903 թվականներին:

Եկեղեցին ներկայումս գործում է:

Արձանագրություն. Սբ. Աստվածամոր եկեղեցու հր մուտքի կամարին.

ՌՅԾԲ 1903 | ՎԵ­ՐԱ­ՓՈ­ԽՈՒՄՆ Ս(ՈՒՐԲ) ԱՍՏ­ՎԱ­ԾԱԾ­ՆԻ | ՅԻ­ՇԱ­ՏԱԿ ՊԵՏ­ՐՈՍ ԴՈՒ­ԴՈՒԿ­ՃԵԱ­ՆԻ | Ա­ԼԱՍ­ՏԱՆ ԳԻՒ­ՂԻ Ե­ԿԵ­ՂԵՑ­ՒՈՅՆ:

Հրատ. առաջին անգամ:

ԱԼԱՍՏԱՆ. Սբ. Աստվածամոր եկեղեցու տեսքը հյուսիս-արևմուտքից
ԱԼԱՍՏԱՆ. Սբ. Աստվածամոր եկեղեցու տեսքը հարավից
ԱԼԱՍՏԱՆ. Սբ. Աստվածամոր եկեղեցու ճակատից բացված մուտքը

Սբ. Աստվածամոր եկեղեցի. ներ­սում պահ­վող մա­սունք­նե­րից է ոս­կե­թել, ա­սեղ­նա­գործ սփ­ռո­ցը, ո­րի կենտ­րո­նում 9 տո­ղով ար­ձա­նագր­ված է.

ՅԻ­ՇԱ­ՏԱԿ Է ԷՐԶ­ՐՈՒ|ՄԻ ԱՐ­ԾԱ­ԹԻ ԳԻՒՂՆ | Ս(ՈՒՐ)Բ Ա(ՍՏՈՒԱ)ԾԱԾ­ՆԱՅ ԵԿ(Ե)Ղ(Ե)Ց­Ւ(Ո)ՅՆ, | ՕԳ­ՆՈՒ­ԹԻ(ՒՆ) Ի ԺՈ­ՂՈՎՐ­ԴԵ|ՆԷ. ԱՇ­­ԽԱ­ՏՈՒԹ(ԵԱՄ)Բ ՄԱ|ՆԱ­ՍԷԻ ՅԱ­ԿՈ­ԲԵԱՆ ԵՒ | ՅՕ­ՀԱ­ՆԻ Յ(Ո)ՎՍ(Է)ՓԵ(Ա)Ն | ՌՄԼԹ (1790) ԹՒԻՆ:

Հրատ. առաջին անգամ:

ԱԼԱՍՏԱՆ. Սբ. Աստվածամոր եկեղեցում պահվող ոսկեթել ասեղնագործ սփռոց (1790 թ.)` փոխադրված Կարնո Արծաթի գյուղից

Քահանա. 1915 թ. գյուղի ծխատեր քահանան էր տեր Սիմեոն Խաչատուրյանը __22 :

Գերեզմանոց. տարածվում է եկեղեցու բակում: Այդտեղ ամփոփված են գյուղի ծխատեր քահանաները.

ԱԼԱՍՏԱՆ. հայ-կաթոլիկ հոգևորականի տապանագիր

1. Տապանաքար`

ՅԱՅՍ Է | ՏԱ­ՊԱՆ | ԴԱՄ­ԲԱ­ՐԱ­ՆԻ Ա­ՒԱԳ Ե­ՐԷ|Ց Տ(Է)Ր ՍԻ­ՄՈՎ­ՆԻ ԵՒ ԳԵ|ՐԻ­ՄԱՍՏ ՎԱՐ­ԴԱ­ՊԵ­ՏԻ. ՈՐ Է ՈՐ|ԴԻ ԱԲ­ՐԱ­ՀԱ­ՄԻ ԶՈՐ | Ե­ԴԱՒ ՅԱՅՍՄ ՇԻՐ­ՄԻ | ՈՐ Է Ի ԴՈՒՌՆ Ա(Ս­ՏՈՒԱ)­ԾԱԾ­­ՆԻ | ՓՈ­ԽՈՒՄՆ Ե­ՂԵՒ Օ­ԳՈՍ|ՏՈ­ՍԻ. ՀԱ­ԶԱՐ ՈՒԹ ՀԱ|ՐԻՒՐ Ե­ՐԵ­ՍՈՒՆ ԵՕ­ԹԻ:

Հրատ. ա­ռա­ջին ան­գամ:

ԱԼԱՍՏԱՆ. հայ-կաթոլիկ հոգևորականի տապանագիր

2. Տապանաքար`

ՅԱՅՍՄ ՇԻՐ­ՄԻ | ՀԱՆ­ԳԵԱՒ ՊԵՏ|ՐՈՍ ՄԱ­ԿԱ­ՐԵ(Ա)Ն. | ՈՐ Է ... | ՊԱՇ­ՏՕՆ Ա­ԹՈՌԱ­Կ(Ա)­ԼԻՆ | ԾԱ­ՌԱ(Յ)ԵՑ ԱՆ­ՎԱԽ Ս(ՈՒՐ)Բ Ե­ԿԵ­ՂԵ­ՑՈՅՍ:

Հրատ. ա­ռա­ջին ան­գամ:

ԱԼԱՍՏԱՆ. հայ-կաթոլիկ հոգևորականի տապանագիր

3. Տապանաքար`

ԱՅՍ Է | ԳԵ­ՐԵԶ­ՄԱՆ | Ք(Ա)Հ(Ա)ՆԱ(Յ)Ի ԴԱ­ՒԱ|ՆՈՒ­ԹԻ(Ւ)Ն ՀԱՅ-ԿԱ|ԹՈ­ԼԻ­ԿԻ ԵՒ ԳԵ­ՐԻ|­ՄԱՍՏ Տ(Է)Ր ՅԱ­ԿՈ­ԲԻ. | ՈՐ Է ՈՐ­ԴԻ ՍԱ­ՂԱ­ԹԷ­ԼԻ. ԶՈՐ ԵՒ ԵԴ|ԱՒ ՅԱՅՍՄ ՇԻՐ­ՄԻ | 1853. 12/24:

Հրատ. ա­ռա­ջին ան­գամ:

Ուխտատեղի. Ալաստանից 700 մ արևմուտք` Ջուբարեթի անտառներ տանող ճանապարհի եզրին, բարձունքի վրա գտնվում է գյուղի ամենահայտնի ուխտատեղիներից մեկը:

Վերին Ալաստան կամ Խարաբա գյուղատեղի. գյուղից 2,5 կմ հյուսիս-արևմուտք` ձորակի հարավ-արևմտահայաց լանջին, պահպանվում են միջնադարյան գյուղատեղիի, եկեղեցու և գերեզմանոցի ավերակները: Հնավայրի պատմական անունը մոռացության է մատնված: Թերևս այն համապատասխանում է 1595 թ. կազմված հարկացուցակում հիշատակված Վերին Ալաստան գյուղին, որն այդ թվականին ունեցել է 15 տուն և հարկվել 8.000 ակչե __23 : Այժմ հնավայրը տեղացիներին հայտնի է «Խարաբա» անվամբ:

ԱԼԱՍՏԱՆ. Վերին Ալաստան գյուղատեղիի ավերակները. կենտրոնում` եկեղեցին

Եկեղեցի. կոփածո քարերով կառուցված միանավ շինություն է (արտաքին չափերն են՝ 8,34x5,31 մ): Համեմատաբար լավ է պահպանվել արևմտյան ճակատը: Ըստ հորինվածքային և կառուցողական առանձնահատկությունների քննության` եկեղեցին կարելի է թվագրել ԺԶ-ԺԷ դդ.:

ԱԼԱՍՏԱՆ. Վերին Ալաստան գյուղատեղիի եկեղեցու ավերակները. տեսքը հարավ-արևմուտքից
ԱԼԱՍՏԱՆ. Վերին Ալաստան գյուղատեղիի եկեղեցու հարավային ճակատից բացված մուտքը
ԱԼԱՍՏԱՆ. Վերին Ալաստան գյուղատեղիի եկեղեցու ավերակները. ներքին տեսքը դեպի արևելք
ԱԼԱՍՏԱՆ. Վերին Ալաստան գյուղատեղիի եկեղեցու ավերակները. տեսքը դեպի արևմուտք
ԱԼԱՍՏԱՆ. Վերին Ալաստան գյուղատեղիի եկեղեցու հատակագիծը
ԱԼԱՍՏԱՆ. խաչքար Վերին Ալաստան գյուղատեղիի եկեղեցու արևմտյան կողմում տարածված գերեզմանոցում
ԱԼԱՍՏԱՆ. խաչքար Վերին Ալաստան գյուղատեղիի եկեղեցու արևմտյանմ կողմում տարածված գերեզմանոցում

Խաչքար. ե­կե­ղե­ցուց 7-8 մ արևմուտք ըն­կած է 1643 թ. հի­շա­տա­կագ­րու­թյամբ գե­ղա­քան­դակ խաչ­քար (90 x 90 x 19 սմ).

ՅԻ­ՇԱ­ՏԱԿ Է ԽԱՉՍ ՊԱ­ՐՈՒ­ՆԻ­ԿԻՆ ... | ԹՎ(ԻՆ) ՋՃՂԲ (1643):

Հրատ. Կա­րա­պե­տյան Ս., Ջա­վախ­քի խաչ­քա­րե­րը, էջ 12:

ԱԼԱՍՏԱՆ. խոյաձև տապանաքար Վերին Ալաստան գյուղատեղիի գերեզմանոցում
ԱԼԱՍՏԱՆ. խոյաձև տապանաքար Վերին Ալաստան գյուղատեղիի գերեզմանոցում

Դևաթ գյուղատեղի. ավերակները պահպանվում են Ալաստանից 2 կմ հարավ-արևելք: Երբեմնի գյուղը 1595 թ. ունեցել է 4 տուն բնակիչ և հարկվել 10.000 __24 , իսկ 1717-1718 թթ. տանուտեր Հասանի և 1721-1722 թթ. տանուտեր Յուսուփի որդի Աբդուլլահի օրոք՝ 5.000-ական ակչե __25 :

Օլդան (Օրդան, Ալդան) գյուղատեղի. տարածվում է գյուղից 4 կմ հյուսիս-արևմուտք` Ջուբարեթ վտակի աջ կողմում: 1595 թ. Օլդանը հիշվում է որպես ռայաներից ազատ և 7.000 ակչե հարկվող գյուղ __26 : Ավելի ուշ` 1706-1707 թթ. Մուստաֆա տանուտիրոջ օրոք, գյուղը 11.000 ակչե պետական տուրք է վճարել __27 :

ԺԹ-Ի դդ. վերջի ցարական քարտեզներում գյուղատեղին նշված է Ալդան անունով:

«Քրթենց խարաբա» գյուղատեղի. Ալաստանից մոտ 6 կմ հեռու` Ջուբարեթ տանող ճանապարհին է գտնվում միջնադարյան այս գյուղատեղին՝ ավերակ եկեղեցու և գերեզմանատան մնացորդներով հանդերձ:

Այլ գյուղատեղիներ. Ալաստանի մերձակայքում են գտնվում նաև Բուրաստան և Էրիկլի գյուղատեղիները __28 :

հայտարարություն
36-ՀԱՏՈՐՅԱ ԳՐՔԱՇԱՐԻ ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
36-ՀԱՏՈՐՅԱ
Նախագիծ
ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ ԿԱՅՔ

armenianarchitecture.am