ՀԱՅԿԱԿԱՆ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԻՄՆԱԴՐԱՄ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ԱԼԲՈՄՆԵՐ - ԵՂԵՌՆ` ԵՂԵՌՆԻՑ ՀԵՏՈ
ԹԱՔՑՆԵԼ ՆԿԱՐԸ
ԵՂԵՌՆ`
ԵՂԵՌՆԻՑ ՀԵՏՈ

Բագավանի Սբ. Հովհաննու վանք

Սբ. Հովհաննու վանքը գտնվում էր պատմական Բագավան, հետագայում` Ուչքիլիսե (այժմ` Թաշթեքեր) գյուղում` Արածանի գետի ձախ ափին:

Բագավանում է ամփոփվել Արտաշես Ա-ի որդին` Մաժան քրմապետը, որի եղբայրը` Տիգրան (Տիրան) Ա-ն, հետագայում գերեզմանի վրա բագին է կառուցել:

Դ դարի սկզբին Գրիգոր Լուսավորիչն ավերել է այն և եկեղեցի հիմնել:

631-639 թթ. նույն տեղում մեծադիր նոր եկեղեցի է կառուցել քաղկեդոնական ուսմունքի հետևորդ Եզր կաթողիկոսը:

Վանքը գրչօջախ էր: Ձեռագրերից մեկը ստեղծվել է 1292 թ.:

ԺԷ դարի կեսերից այստեղ էր գտնվում Բագրևանդի (Վաղարշակերտի) եպիսկոպոսությունը:

ԺԸ-ԺԹ դդ. վանքում հաստատված հայ կաթողիկե միաբանությունը այն վերածել էր պաշտպանական հենակետի:

Հիմնահատակ քանդել են 1940-ական թթ. վերջերին:

Բագավանի Սբ. Հովհաննու վանքի եկեղեցին հարավից
(լուս.՝ Հ. Օրբելու, 1911 թ.)
Բագավանի Սբ. Հովհաննու վանքի եկեղեցին արևմուտքից
(լուս.՝ Հ. Օրբելու, 1911 թ.)
Բագավանի Սբ. Հովհաննու վանքի եկեղեցին հարավ-արևմուտքից
(լուս. հեղ.՝ անհայտ, 1900-ական թթ.)
Բագավանի Սբ. Հովհաննու վանքի չափագրությունը
(չափ.` Թ. Թորամանյանի)
Սբ. Հովհաննու վանքի տեղը
(լուս.՝ Ս. Կարապետյանի, 2000 թ.)
Սբ. Հովհաննու վանքի` որպես շինանյութ յուրացված բեկորները Թաշթեքեր գյուղում
(լուս.՝ Ս. Կարապետյանի, 2000 թ.)
Սբ. Հովհաննու վանքի` որպես շինանյութ յուրացված բեկորները Աղըրը քաղաքի մզկիթի հիմնաշարում
(լուս.՝ Ս. Կարապետյանի, 2000 թ.)
հայտարարություն
36-ՀԱՏՈՐՅԱ ԳՐՔԱՇԱՐԻ ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
36-ՀԱՏՈՐՅԱ
Նախագիծ
ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ ԿԱՅՔ

armenianarchitecture.am